Բարի դեմքով պապիկը

Ոսկեվան գյուղի մոտից մի կարմիր 07-ով պապիկ հանդիպեց։ Հենց սկզբից հավեսով մարդ թվաց, ազատ շփվում էինք։ Պատմեց, որ չնայած տղան Ռուսաստանում ա ծնվել ու մեծացել, որոշել ա Հայաստան գալ ու հիմա բանակում ա ծառայում։ Ինքն էլ, պարզվեց, պատերազմից հետո տեղափոխվել ա Ռուսաստան ու հիմա եկել ա տղային տեսակցի։ Մի քիչ խոսալուց, «մոտենալուց» հետո սկսեց պատմել պատերազմից: 2 ավանակ, մի քանի կամազ ունեցվածք էր ձեռք գցել թուրքի գյուղերից: Կամաց սառում էի: Հետո սկսեց ատելությամբ խոսալ թուրքերի մասին: Իսկ «կմորթեմ»-ից հետո չէի կարողանում խոսալ: Իջանք Սարիգյուղում՝ Աշոտ Երկաթի ծառի մոտ: Հուսով եմ էլ երբեք չեմ հանդիպի:

Տեսնես քանի՞ տարի հերիքեց ավարը: 

Աշոտ Երկաթի ծառը

Ֆուտբոլ Ալավերդիում

Ալավերդի
Լոռվա մարզ, Ալավերդի: Գնում էինք Սանահին։ Ճանապարհից մի քիչ ներքև՝ հողի դաշտում, երեխեքը ֆուտբոլ էին խաղում։ Իջանք, հետները մի քիչ խաղացինք։ Դաշտը քարերով էին սահմանագծել, դարպասների փոխարեն ձողեր էին դրել։ Երեխեքից մի քանիսը լավ էլ տեխնիկա ունեին, հավեսով խաղում էին։ Ու սենց ժամանակ հիշում ես բետոնից հատակով դատարկ Երևանյան դաշտերը, սմարթ-երեխաները ու իրանց քմահաճույքները։ 

Հեռվում գործարանի ծուխն ա։ Ասում են, որ լինում ա օրերով ծուխը քաղաքի վրա ա մնում։ Ծուխը։ Թունավոր։ Քաղաքի վրա։ Էս լույսերի վրա։ 

Ուրախ մեքենան

Ջաջուռից Վանաձոր ճանապարհով քայլելում էի: Մի կարմիր 06 էր մոտենում:  Շատ դանդաղ էր շարժվում, երբ հասավ ինձ կանգնեց: Մի տարիքով մարդ ու երկու երիտասարդ էին մեքենայում: 
-Куда?
-Հայ եմ, Վանաձոր եմ գնում: 
-Մենք էլ ասինք տուրիստ ես, նենց սումկա էր մեջքիդ: Նստի: 

Նստեցի: Ասում-խոսում էին: Հետո մի տոպրակ բացեցին, մեջը լավաշ էր:
-Էս քյաբաբից քաշի քանի տաք ա: Խմե՞ս:

Տղեքից մեկը լցրեց բաժակները իրանց քաշած արաղը: Մարդա մի քյաբաբ վերցրեցին: Մեքենան էլ քաշեցին ճանապարհից դուրս, բայց չկանգնեցին, շարունակում էին քշել: Վարորդը կենաց ասեց՝ ողջ-առողջ, գործերին էլ հաջողություն: Խմեց, քյաբաբը կծեց, շարունակեց հումորները:

-Ծառից գյուղ տենք թեքվի: Գա՞ս քեֆը շարունակենք:
-Չէ, Վանաձորում գործեր ունեմ:


Մի կտոր թարմ քյաբաբ

Բլոգի մասին

Ճանապարհներին, տրանսպորտում, սրճարաններում, աշխատանքի ու դասախոսությունների ժամանակ պատահում են դեպքեր, որոնք չնայած էդ պահին իրենցից մեծ բան չեն ներկայացնում, բայց դառնում են քո մի մասնիկը:

Բլոգում հավաքել եմ տարբեր ժամանակներում ինձ հետ պատահած դեպքերը: Հուսով եմ, որ գնալով կավելանան սենց պատմությունները ու կփորձեմ առավել հաճախ կատարել գրառումներ:

Դիլիջան